Tert.am. 10-9-2012- Հայաստանում ինքնասպանությունների թիվը դեռևս այդքան էլ մեծ չէ, սակայն աճման միտում ունի, այսօր՝ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, ինքնասպանագետ Կամո Վարդանյանը։ Ըստ նրա՝ երևույթը խորությամբ դիտարկելու համար սահմանված է հետևյալ չափանիշը. երբ 100.000 բնակչի հաշվով ավարտված ինքնասպանությունների թիվը մինչև 10-ն է, ապա խնդիրը մեծ չէ, եթե 20-ն է, ապա խնդիր կա, բայց ճգնաժամային չէ, իսկ 20-ից ավելն արդեն ճգնաժամային է: «Հայաստանում ավարտված ինքնասպանությունների թիվը (100.000–ի հաշվով – Tert.am) 20-ի սահմանում է, մինչդեռ Եվրոպայում 40-ից անցնում է»,- ասաց մասնագետը, միաժամանակ նկատելով, որ պետք է հաշվի առնել այն, որ աշխարհում բնակչության թիվը մեծանում է, լարվածությունն էլ` զուգահեռաբար: Հայաստանում վիճակագրական թվերով ինքնասպանության փորձ կատարած և ինքնասպան եղած մարդկանց թիվն ընդհանուր առմամբ, ըստ Կամո Վարդանյանի, 2009-ին գրանցվել է 498 դեպք, 2010-ին՝ 592, իսկ 2011-ին՝ 647 դեպք: Ըստ մասնագետի՝ ինքնասպանության երևույթը կանխարգելելու համար իր մասնակցությունը պետք է ունենա պետությունը: «Ինքնասպանության երևույթը կանխարգելելու համար անհրաժեշտ է հասարակությանը առավելապես կրթել, մինչդեռ ամբողջ եթերը, տեղեկատվական բլոկը ողողված է ինքնասպանության թեմաներով, որը սենսացիոն բնույթ է կրում: Այս թեմային անդրադառնալ պետք է միայն մասնագետի միջոցով: Բացի այդ պետությունը՝ ինքնասպանությունների կանխարգելման առումով պետք է մշակի հատուկ ռազմավարություն»,- ասաց նա: Կամո Վարդանյանի խոսքով՝ մեծ է նաև հասարակության դերը. մարդիկ իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինեն: «Ինքնասպանության երևույթը (մտադրությունը – Tert.am) մարդու հոգեբանության մեջ կարող է տևել մինչև մեկուկես տարի: Մարդու մոտ սկզբնական շրջանում առաջանում en բացասական մտքեր, որը ժամանակի ընթացքում համապատասխան պայմանների դեպքում սուիցիդալ մտադրությունը դառնում է սուիցիդալ մտքեր և մահը դառնում է փրկություն: Այս ընթացքում նկատվում է վարքի փոփոխություն՝ մելանխոլիկ երաժշտություն է լսում և մարդը գտնվում է դեպրեսիվ վիճակում»,-բացատրեց մասնագետը։ Կամո Վարդանյանը նաև հիշեցրեց, որ յուրաքանչյուր ինքնասպան չի ուզում մեռնել, և սխալ է այն դիրքորոշումը, երբ ինքնասպանության երևույթը դիտարկում են որպես մեկ պատճառի հետևանքով, քանի որ այն, ըստ հոգեբանի, հոգեբանական բազմակողմ երևույթ է: «Գիտության մեջ հաշվարկված են 800 պատճառ՝ գենետիկ, էկոլոգիական, սոցիալական և այլն»,- ասաց նա: Կամո Վարդանյանը վերջում հավելում է, որ մարդու դաստիարակության ընթացքում կարևոր է նրան սովորեցնել, թե ինչպես պետք է հաղթահարել փորձությունները։ Monday, September 10, 2012
Հայաստանում ինքնասպանությունների թիվը աճի միտում ունի. մասնագետ
Tert.am. 10-9-2012- Հայաստանում ինքնասպանությունների թիվը դեռևս այդքան էլ մեծ չէ, սակայն աճման միտում ունի, այսօր՝ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, ինքնասպանագետ Կամո Վարդանյանը։ Ըստ նրա՝ երևույթը խորությամբ դիտարկելու համար սահմանված է հետևյալ չափանիշը. երբ 100.000 բնակչի հաշվով ավարտված ինքնասպանությունների թիվը մինչև 10-ն է, ապա խնդիրը մեծ չէ, եթե 20-ն է, ապա խնդիր կա, բայց ճգնաժամային չէ, իսկ 20-ից ավելն արդեն ճգնաժամային է: «Հայաստանում ավարտված ինքնասպանությունների թիվը (100.000–ի հաշվով – Tert.am) 20-ի սահմանում է, մինչդեռ Եվրոպայում 40-ից անցնում է»,- ասաց մասնագետը, միաժամանակ նկատելով, որ պետք է հաշվի առնել այն, որ աշխարհում բնակչության թիվը մեծանում է, լարվածությունն էլ` զուգահեռաբար: Հայաստանում վիճակագրական թվերով ինքնասպանության փորձ կատարած և ինքնասպան եղած մարդկանց թիվն ընդհանուր առմամբ, ըստ Կամո Վարդանյանի, 2009-ին գրանցվել է 498 դեպք, 2010-ին՝ 592, իսկ 2011-ին՝ 647 դեպք: Ըստ մասնագետի՝ ինքնասպանության երևույթը կանխարգելելու համար իր մասնակցությունը պետք է ունենա պետությունը: «Ինքնասպանության երևույթը կանխարգելելու համար անհրաժեշտ է հասարակությանը առավելապես կրթել, մինչդեռ ամբողջ եթերը, տեղեկատվական բլոկը ողողված է ինքնասպանության թեմաներով, որը սենսացիոն բնույթ է կրում: Այս թեմային անդրադառնալ պետք է միայն մասնագետի միջոցով: Բացի այդ պետությունը՝ ինքնասպանությունների կանխարգելման առումով պետք է մշակի հատուկ ռազմավարություն»,- ասաց նա: Կամո Վարդանյանի խոսքով՝ մեծ է նաև հասարակության դերը. մարդիկ իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինեն: «Ինքնասպանության երևույթը (մտադրությունը – Tert.am) մարդու հոգեբանության մեջ կարող է տևել մինչև մեկուկես տարի: Մարդու մոտ սկզբնական շրջանում առաջանում en բացասական մտքեր, որը ժամանակի ընթացքում համապատասխան պայմանների դեպքում սուիցիդալ մտադրությունը դառնում է սուիցիդալ մտքեր և մահը դառնում է փրկություն: Այս ընթացքում նկատվում է վարքի փոփոխություն՝ մելանխոլիկ երաժշտություն է լսում և մարդը գտնվում է դեպրեսիվ վիճակում»,-բացատրեց մասնագետը։ Կամո Վարդանյանը նաև հիշեցրեց, որ յուրաքանչյուր ինքնասպան չի ուզում մեռնել, և սխալ է այն դիրքորոշումը, երբ ինքնասպանության երևույթը դիտարկում են որպես մեկ պատճառի հետևանքով, քանի որ այն, ըստ հոգեբանի, հոգեբանական բազմակողմ երևույթ է: «Գիտության մեջ հաշվարկված են 800 պատճառ՝ գենետիկ, էկոլոգիական, սոցիալական և այլն»,- ասաց նա: Կամո Վարդանյանը վերջում հավելում է, որ մարդու դաստիարակության ընթացքում կարևոր է նրան սովորեցնել, թե ինչպես պետք է հաղթահարել փորձությունները։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment