Wednesday, September 19, 2012

«Ստեփանակերտի օդանավակայանը բացելու Հայաստանի փորձերը մեծ հարված են հասցնում բանակցային գործընթացին». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական
ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պլանավորված է սեպտեմբերի վերջին. «Ստեփանակերտի օդանավակայանը բացելու՝ պաշտոնական Երևանի փորձերը մեծ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Հայաստանի այդ քայլերը վկայում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարել չցանկանալու մասին: Ադրբեջանն այդ հարցով բազմիցս դիմել է միջազգային կառույցներին: Դա պետք է կտրականապես դատապարտվի միջազգային հանրության կողմից»:

No comments: