Wednesday, September 19, 2012

Մարտին Շուլց. Հայոց Ցեղասպանության ընդունումը ԵՄ Թուրքիայի մուտքի նախապայման է

News.am. 19-9-2012- Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտնել է, որ Եվրոպային Թուրքիայի ինտեգրումը պայմանավորված է Հայոց Ցեղասպանության ընդունմամբ: «Թուքիան պետք ճանաչի Հայոց Ցեղասպանությունը եւ այս հարցը կդիտվի որպես նախապայման Եվրոպական Միություն մուտքի համար»,-ասել է Շուլցը: Շուլցի հայտարարությունը տեղադրվել է Գերմանական Ձախ կուսակցության պաշտոնական կայքում, որը նույնպես կիսում է նրա դիրքորոշումը, հաղորդում է «Ասպարեզ» թերթը: Եվրախորհրդարանի նախագահը այս հայտարարությունը հնչեցրել է Թուրքիայի` ԵՄ-ի հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ, ով հետագայում ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են այս տարվա սկզբին Շվեյցարիայում հչեցրած` Հայոց Ցեղասպանությունը կրկին հերքող նրա հայտարարություններին:

No comments: