Wednesday, September 19, 2012

Հայ եւ իրանցի գործարարները հանդիպել են

News.am. 19-9-2012- Սեպտեմբերի 19–ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ
–իրանական գործարար հանդիպում պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարանի նահանգի պատվիրակության եւ հայ գործարարների միջեւ։ Պատվիրակության ղեկավար, Մազանդարանի փոխնահանգապետ Վալի Օլահ Փարզանեհին նշել է, որ իրենց նահանգը ունի երեքուկես միլիոն բնակչություն եւ գրեթե Հայաստանի չափ տարածք , զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ համագործակցության լուրջ պոտենցիալ։ ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ, «Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը հավաստիացրել է, որ դեռեւս 2008 թվականից երկու Պալատների համագործակցությունը արդեն լուրջ արդյունքներ ունի՝ Հայաստանում գործում են իրանական կապիտալով հարյուրավոր ընկերություններ։ Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ։

No comments: