Wednesday, September 19, 2012

Հունգարիայի հայերը դատի կտան կառավարությանը՝ Սաֆարովի գործով

Tert.am. 19-9-2012- Հունգարիայի Հայ ազգային խորհուրդը մտադիր է դատի տալ Հունգարիայի կառավարությանը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վիճահարույց որոշման համար, հայտնում է Asbarez-ը՝ հղում կատարելով հունգարական Blikk թերթին: Աղբյուրը վկայակոչում է Խորհրդի ղեկավար Ժևան Սարգսյանի հայտարարությունը, ով ասել է՝ կառավարության դեմ մեղադրանքները ներառում են նաև կաշառակերության և դիրքի չարաշահման կետեր: Ավելի վաղ Հունգարիայի ընդդիմությունը՝ ի դեմս սոցիալիստների, «բարոյապես կոռումպացված» էր անվանել երկրի վարչապետին: Հունգարիայում մոտ 30 000 հայ կա, որոնց գրեթե կեսը հայերեն չի խոսում: Երկրում նաև 31 հայկական ինքնավար մարմին է գործում:

No comments: