Wednesday, September 19, 2012

«Ժամանակ». Ավելացել է Հայաստան եկող ադրբեջանցիների թիվը

Վերջին շրջանում սիրիահայերի այցոլությունը Հայաստան թանկացրել է վարձով տների գները։ Այդ մասին գրում
է «Ժամանակ» թերթը։ «Վարձով տան փնտրտուքի մեջ գտնվող քաղաքացիներն ասում են, որ վարձով տները թանկացել են մոտ 25-30 տոկոսով։ Այժմ քաղաքի կենտրոնում մեկ սենյականոց նորմալ կահավորված բնակարան հնարավոր չէ վարձել 100 հազար դրամից պակաս գնով։ Ի դեպ, «Ժամանակի» տեղեկություններով, վերջին շրջանում ավելացել է Հայաստան եկող ադրբեջանցիների թիվը։ Նրանք Հայաստան են գալիս Իրանից որպես զբոսաշրջիկ»,- գրում է «Ժամանակը» ։

No comments: