Saturday, September 8, 2012

Քաղաքագետ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը մի քանի կարեւոր ասպեկտ ուներ Հայաստանի համար

News.am. 7-9-2012- Հայաստան կատարած այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության կարեւոր ասպեկտներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ն ոչ մի խոչընդոտ չի տեսնում Հայաստանի` ինչպես դաշինքի, այնպես էլ Ռուսաստանի հետ համագործակցության հարցում: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցը տարածաշրջան: Քաղաքագետի կարծիքով` գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ երկրորդ կարեւոր ասպեկտն այն է, որ հստակ դիրքորոշում արտահայտվեց ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ. հակամարտությունը չպետք է լուծվի ռազմական, այլ միայն երկխոսության ճանապարհով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից կատարվածի առնչությամբ եւ չաջակցեց Ադրբեջանում հանցագործի հերոսացմանը:

No comments: