Thursday, September 20, 2012

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը վերսկսվելու է. Հրանտ Բագրատյան

Tert.am. 20-9-2012- «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը վերսկսվելու է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ այս հանգամանքն արդեն բոլորի համար ակնհայտ է, քանի որ Ադրբեջանը բացահայտորեն պատրաստվում է պատերազմի: «Նրանք դրա մասին հայտարարում էլ են: Հենց հարմար առիթ լինի՝ պատերազմը կսկսվի: Մարդիկ 40 միլիարդի զենք են առել ու լուրջ պատրաստվում են»,– ասաց նա: «Գնել են անօդաչու ինքնաթիռներ և պատրաստվում են Հայաստանը ռմբակոծել: Իսկ մենք չունենք հեռահար հրետանի»,- ասաց նա: Հարցին, թե, արդյո՞ք, գերտերությունները թույլ կտան, որ Ադրբեջանը վերսկսի պատերազմը, նա պատասխանեց. «Իհարկե թույլ կտան, որ նոր հավասարակշռություն մտնի այս իրավիճակում»։ Բագրատյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է հեռահաղորդակցության հզոր ալեհավաք գնել, որի հիմնական նպատակը, ըստ Բագրատյանի, Հայաստանում գտնվող մինչև վերջին զենքի ու զինամթերքի մասին տեղեկություններ հավաքելն է:

No comments: