Thursday, September 20, 2012

Հռոմի պապը կընդունի սիրիական ընդդիմության առաջնորդին

1in.am. 20-9-2012- Սիրիայի ազգային անվտանգության անդամ Ջորջ Սաբան, ով ընդդիմության առաջնորդներից մեկն է, կհանդիպի Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը: Ընդունելությունը տեղի կունենա Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարի ամառային նստավայրում: Հանդիպումը կկայանա քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդների խորհրդակցությունների շրջանակներում: Հռոմում եղած ժամանակ Ջորջ Սաբան կհանդիպի նաև Վատիկանի պաշտոնատար այլ անձանց հետ: Ինչպես հաղորդում է The AdnkronosNews Agancy-ը, սիրիացի առաջնորդը հնարավորություն կստանա «բողոքել» կաթոլիկ եկեղեցու դեմ, որը կոչ է անում դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները:

No comments: