Thursday, September 6, 2012

Էրդողան. Ասադը քաղաքական դիակ է

«Լրագիր» 6-9-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «քաղաքական դիակ է» անվանել: Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը: «Վաղ, թե ուշ սիրիացիները կհաղթեն, դրանում կասկած չկա: Դրա վկայությունը իրավիճակի զարգացումներն են: Եթե մենք համատեղ քայլեր ձեռնարկենք, ապա ավելի արագ կհասնենք արդյունքի: Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանն Ասադի վարչակարգի ավարտի վկաներն են», ասել է նա: Նա ընդգծել է, որ կցանկանար Մոսկվայից եւ Պեկինից լսել, որ նրանք ներկայիս վարչակարգի դեմ են: Էրդողանը կարեւոր է համարել նաեւ Սիրիայի սահմանային հատվածներում անթռիչք գոտու ստեղծումը: «Վարչակարգը հարձակումներ է իրականացնում ինքնաթիռներից: Սկզբում պետք է անթռիչք գոտի սահմանել, հակառակ դեպքում մենք ռիսկի ենք գնում: Միայն դրանից հետո կարելի է մտածել բուֆերային գոտու ստեղծման մասին»,-ավելացրել է Թուրքիայի վարչապետը:

No comments: