Monday, September 17, 2012

Ադրբեջանը եւ Ուկրաինան խորացնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում

News.am. 17-9-2012- Ադրբեջանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիեւը եւ Դմիտրի Սալամատինը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը պաշտպանական ոլորտում: Ինչպես Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է «ԱՊԱ»-ն, հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին` Դ. Սալամատինի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում: Նախարարները նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի Ուկրաինա կատարելիք այցի հետ կապված հարցեր: Ադրբեջանի եւ Ուկրաինայի ռազմատեխնիկական համագործակցությունն սկսվել է 1993 թվականից: Բաքուն նախկինի պես մնում է ուկրաինական տեխնիկայի հիմնական գնորդներից մեկը: Այսպես, 2010-2011թթ. Ուկրաինան Ադրբեջանին էր վաճառել 71 ԲՏՌ-70, մեկ Մի-24Պ ուղղաթիռ, 7 2С1 «Գվոզդիկա», 10 2С3 «Ակացիա»: Ադրբեջանի հետ գործող պայմանագրերի արժեքն է 70 միլիոն դոլար:

No comments: