Saturday, September 15, 2012

«The Washington Post». Սաֆարովի ներման փաստը նոր պատերազմի մտավախություն է արթնացնում

Panorama.am. 14-9-2012- «The Washington Post» պարբերականն անդրադարձել է Սաֆարովի գործի նախապատմությանը` սկսած 2004թ. Բուդապեշտում արձանագրված աննախադեպ մարդասպանությունից մինչև մարդասպանին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելն ու պարգևատրելը: Պարբերականը նշում է, որ այս իրադարձությունները սպառնում են վնասել նախկին խորհրդային հարևաններին հաշտեցնելու միջազգային հանրության 20 տարվա ջանքերը: Չնայած նորից պատերազմ բռնկվելու ազդանշան չկա, սակայն Սաֆարովի ներման փաստը ապացույցն է այն բանի, որ իրական խաղաղությունն ավելի հեռու է քան երբևէ: «The Washington Post»-ը գրում է, որ երկու պետությունների միջև լարվածությունն անհանգստացնում է թե´ Ռուսաստանին, և´ թե Արևմուտքին, որոնք պայքարում են տարածաշրջանում իրենց ազդեցությունը հաստատելու համար, ինչպես նաև նրանք դիտվում են Եվրոպայի և Իրանի միջև որպես բուֆեր:

No comments: