Thursday, September 27, 2012

Շտեֆան Ֆյուլեն զրուցեց Կառավարության առջև հավաքված ցուցարարների հետ

HayNews.am. 27-9-2012- Երևան ժամանած Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը, մինչև մուտքը Կառավարություն, փոքրիկ երկխոսության բռնվեց շենքի դիմաց հավածված ակցիայի մասնակիցների հետ։ Ինչպես հաղորդում է eMedia.am-ը, բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ, որոնց շարքերում էին նաև զոհված զինվորների մայրերը, շրջապատեցին Շտեֆան Ֆյուլեին և ներկայացրեցին իրենց պահանջները, միաժամանակ որոշներն էլ այդ ընթացքում կոչ էին անում հանձնակատարին մուտք չգործել շենք։ Նշենք, որ Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության այցելության շրջանակներում սպասվում է, որ ՀՀ Կառավարության հետ կստորագրվեն երկկողմանի մի շարք փաստաթղթեր։

No comments: