Wednesday, September 19, 2012

Աշխարհի ամենահարուստ հրեան հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին

Tert.am. 18-9-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Էրդողանը խոսել է մուսուլմանական աշխարհի՝ Իսրայելի հետ ունեցած հարաբերությունների մասին, հաղորդում է MIGnews.com-ը: «Իսրայելը կապեր ունի միայն մեկ արաբական պետության հետ: Մյուսներին ես խորհուրդ կտամ Թուրքիայի հետ կապվել: Նրանք վերջերս ինձ մոտ էին ուղարկել աշխարհի ամենահարուստ հրեային: Ինչի՞ համար: Նա է նրանց համար երաշխավորողը»,- հայտարարել է Էրդողանը: Նշյալ գործարարը եղել է Ռոնալդ Լաուդերը` կոսմետիկայի ոլորտում առաջատարներից մեկը: Ըստ MIGnews.com–ի, Էրդողանը Լաուդերի առջև երեք պայման է դրել, որոնց կատարումից հետո միայն պատրաստակամություն է խոսել Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման մասին. ներեղություն խնդրել Mavi Marmara-ի վրա հարձակման համար, զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրել և ապաշրջափակել Գազայի հատվածը:

No comments: