Wednesday, September 19, 2012

Իրանը ռուսական արտադրության սուզանավ է ուղարկել Պարսից ծոց՝ ի պատասխան 25 երկրների զորավարժությունների

Tert.am. 18-9-2012- Աշխարհի 25 երկրների (ԱՄՆ և նա դաշնակիցները) մասնակցությամբ Պարսից ծոցում անցկացվող լայնածավալ զորավարժություններին ի պատասխան՝ Իրանն այնտեղ է ուղարկել ռուսական արտադրության իր մի քանի սուզանավերից մեկը, գրում է The Guardian-ը` հղում անելով երկրի պետական հեռուստատեսությանը: Taregh-1 սուզանավը վերանորոգումից հետո միացել է իրանական նավատորմին. սա մեկն է ռուսական արտադրության Kilo դասի 3 սուզանավերից, որոնք Իրանը ձեռք է բերել 1990-ական թվականներին: Մայիսին երկրի իշխանությունները ևս 1 սուզանավ էին ուղարկել Պարսից ծոց: Երկու սուզանավերի ուղարկումը տեղի է ունեցել երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի համապատասխան հրամանից հետո, քանի որ նրան է պատկանում պետական որոշումներում վերջին խոսքը: Taregh-1-ի` Պարսից ծոց ուղարկելու հետ կապված՝ Խամենեին ասել է, որ Իրանը բացարձակապես ցանություն չունի ռազմական գործողություններ սկսել որևէ երկրի դեմ:

No comments: