Tuesday, September 11, 2012

ԱՄԷ Իրանին սպառնացել են պատերազմով

1in.am. 10-9-2012- Դուբայ էմիրաթի ոստիկանության ղեկավար Դախի Խալֆան Թամիմը ԱՄԷ-ի տարածքում ահաբեկչական ցանցեր տեղակայելու դեպքում սեպտեմբերի 10-ին սպառնացել է հարձակվել իրանական ռազմական օբյեկտների վրա, որոնք ֆինանսավորվում են Թեհրանից, գրում է "Гаарец"-ը: Նրա խոսքերով՝ ԱՄԷ-ը հուսալի տեղեկություններ ունի իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին, որոնք փորձում են Էմիրաթներում ստեղծել հետախուզական-դիվերսիոն ցանցեր: «Պարսից ծոցի արաբական երկրները իրանական սպառնալիքի դեմ ձեռքները ծալած չեն նստի»,- խոստացել է Թամիմը: Այս հայտարարություններն արվել են ԱՄԷ-ի և Իրանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին`Պարսից ծոցում մի շարք կղզիների առնչությամբ ունեցած հին վեճի պատճառով: Այդ կղզիները ձեռք բերելու ցանկություն ունեն ինչպես Էմիրաթներն, այնպես էլ Իրանը:

No comments: