News.am. 11-9-2012- Անկախ այն բանից, թե Լեռնային Ղարաբաղի հարցում ով է մեղավոր, Սաֆարովը մարդասպան է: Նրա հանցագործությանը արդարացում չկա, գրել է սաուդյան «Saudi Gazette» թերթը խմբագրականում: «Կարճ ասած, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բոլորի աչքի առջեւ չարդարացրեց իր հանդեպ վստահությունը եւ խաբեց: Իսկ դա կարող է թունավորել նրա երկրի եւ Եվրամիության հարաբերությունները: Ոչ ոք Բուդապեշտում չէր սպասում, որ մեկ այլ երկրի կառավության տված լրջագույն խոստումները այդքան շուտ կդրժվեին: Ոչ մի հերոսություն չկա սառնասրտորեն մարդ սպանելու մեջ, եւ դրա հերոսականացումը ափսոսանք է առաջացնում: Սաֆարովին հերոսի նման ընդունող Ադրբեջանի բնակիչները պետք է մտածեն, թե ինչպես իրենց կզգային, եթե իրավիճակը փոխվեր ճիշտ հակառակը: Այսինքն՝ հայ սպան սպաներ Սաֆարովին, հետո ցմահ ազատազտրկվեր, ապա արտահանձնվեր Հայաստան, որից հետո նա միանգամից ազատ արձակվեր, կոչումը բարձրացվեր ու դրամական պարգեւ ստանար»,- գրել է թերթը: Սաֆարովի ազատարկումը միանգամայն արդարացի էր: Այնուհանդերձ հունգարացիները թույլ են տվել, որ իրենց համեզեն, որ մարդասպանը «կնստի տանը, որտեղ նրան կարող են այցելել հարազատները եւ վերջապես նա կարող է իր հայրենիքում լինել»: «Saudi Gazette»-ն ընդգծում է, որ այս գործը երկու երկրների միջեւ թշնամանքին չի վերաբերում, այլ պարզապես օրենքին եւ երկու ինքնիշխան երկրների մեկմեկու նկատմամբ վստահությանը (չնայած՝ հոդվածում նշվում է, որ միջազգային իրավունքով Ադրբեջանն ունի առավելություն): Օրենքի գերակայության նկատմամբ անարգալից վարք դրսեւորելով ու ցուցադրելով իր իսկ խոսքի անարժեքավորությունը, ալիեւյան իշխանությունը ոչինչ չկարողացավ շահել, իսկ հետագայում կարող է նաեւ հասկանալ, թե ինչպիսի գին պետք է վճարի իր վարքի պատճառով: «Կարելի է վստահաբար պնդել, որ այս պատմությունը Ադրբեջանին ոչ մի կերպ չօգնեց հաստատելու իր պահանջների Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ընդգծում է թերթը: Նշենք, որ հրապարակված հոդվածի տակ մի քանի հայ օգտագործողներ մեկնաբանություն են թողել, որ Ադրբեջանի կողմից մեջբերվող տարածքային ամբողջականության սկզբունքին Հայաստանը նշում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին սկզբունքը, որը հավասարազոր է միջազգային իրավունքում:Tuesday, September 11, 2012
Սաուդյան թերթ. Անկախ ամեն ինչից Սաֆարովը սառնասիրտ մարդասպան է
News.am. 11-9-2012- Անկախ այն բանից, թե Լեռնային Ղարաբաղի հարցում ով է մեղավոր, Սաֆարովը մարդասպան է: Նրա հանցագործությանը արդարացում չկա, գրել է սաուդյան «Saudi Gazette» թերթը խմբագրականում: «Կարճ ասած, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բոլորի աչքի առջեւ չարդարացրեց իր հանդեպ վստահությունը եւ խաբեց: Իսկ դա կարող է թունավորել նրա երկրի եւ Եվրամիության հարաբերությունները: Ոչ ոք Բուդապեշտում չէր սպասում, որ մեկ այլ երկրի կառավության տված լրջագույն խոստումները այդքան շուտ կդրժվեին: Ոչ մի հերոսություն չկա սառնասրտորեն մարդ սպանելու մեջ, եւ դրա հերոսականացումը ափսոսանք է առաջացնում: Սաֆարովին հերոսի նման ընդունող Ադրբեջանի բնակիչները պետք է մտածեն, թե ինչպես իրենց կզգային, եթե իրավիճակը փոխվեր ճիշտ հակառակը: Այսինքն՝ հայ սպան սպաներ Սաֆարովին, հետո ցմահ ազատազտրկվեր, ապա արտահանձնվեր Հայաստան, որից հետո նա միանգամից ազատ արձակվեր, կոչումը բարձրացվեր ու դրամական պարգեւ ստանար»,- գրել է թերթը: Սաֆարովի ազատարկումը միանգամայն արդարացի էր: Այնուհանդերձ հունգարացիները թույլ են տվել, որ իրենց համեզեն, որ մարդասպանը «կնստի տանը, որտեղ նրան կարող են այցելել հարազատները եւ վերջապես նա կարող է իր հայրենիքում լինել»: «Saudi Gazette»-ն ընդգծում է, որ այս գործը երկու երկրների միջեւ թշնամանքին չի վերաբերում, այլ պարզապես օրենքին եւ երկու ինքնիշխան երկրների մեկմեկու նկատմամբ վստահությանը (չնայած՝ հոդվածում նշվում է, որ միջազգային իրավունքով Ադրբեջանն ունի առավելություն): Օրենքի գերակայության նկատմամբ անարգալից վարք դրսեւորելով ու ցուցադրելով իր իսկ խոսքի անարժեքավորությունը, ալիեւյան իշխանությունը ոչինչ չկարողացավ շահել, իսկ հետագայում կարող է նաեւ հասկանալ, թե ինչպիսի գին պետք է վճարի իր վարքի պատճառով: «Կարելի է վստահաբար պնդել, որ այս պատմությունը Ադրբեջանին ոչ մի կերպ չօգնեց հաստատելու իր պահանջների Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ընդգծում է թերթը: Նշենք, որ հրապարակված հոդվածի տակ մի քանի հայ օգտագործողներ մեկնաբանություն են թողել, որ Ադրբեջանի կողմից մեջբերվող տարածքային ամբողջականության սկզբունքին Հայաստանը նշում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին սկզբունքը, որը հավասարազոր է միջազգային իրավունքում:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment