Tuesday, September 11, 2012

«Հրապարակ». Ռուբեն Հայրապետյանը կարո՞ղ է փոշմանել

«Հրապարակը» գրում է. «Երեկ նորից արդիական էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնել-չդնելու թեման: Չնայած մանդատից հրաժարվելու դիմումն ԱԺ-ում ընթերցվել է սեպտեմբերի 5-ի նիստում, սակայն, ըստ ԱԺ կանոնակարգի, Հայրապետյանը 15 օրվա ընթացքում կարող է այն հետ վերցնել: Նրա հայտնի հարցազրույցը տպավորություն էր առաջացրել, թե փոշմանել է: Երեկ անգամ որոշ ՀՀԿ-ականներ մեր լրագրողի հետ զրույցում դա չեն բացառել: «Ասում են, ասում են»,- մասնավորապես այսպես է արձագանքել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով. «Բոլոր տիպի խոսակցություններ կան, բայց քանի որ հաստատուն ինֆորմացիա չկա, որեւէ մեկնաբանություն չունեմ»:

No comments: