
News.am. 12-9-2012- Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թուրքիա- Ադրբեջան բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհրդի» նիստից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի ասուլիս են կազմակերպել:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` երկու ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել տարածաշրջանային վերջին զարգացումների, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների, հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված: Լրագրողներից մեկի` հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հարցին, Թուրքիայի վարչապետը պատասխանել է, թե մինչ Մինսկի եռյակի կողմից Ղարաբաղի խնդրի լուծման ճանապարհներ գտնելը, կամ այնտեղից մեկ կամ երկու շրջանի հարցը լուծվելը, սահմանի բացման մասին խոսք չկա: Էրդողանը պնդել է, թե հայերը պետք է դուրս գան ազատագրված հողերից` նշելով, թե չնայած միջազգային կառույցները շեշտում են, որ այդ հողերը Ադրբեջանինն են, սակայն այն դեռ տերերին չի հանձնվել: «Մեր դիրքորոշումն այստեղ հստակ է` Հայաստանի հետ մեր կատարած քայլերն ինչպիսին որ եղել են, սրանից հետո էլ նույն կերպ շարունակվելու են: Եվ մենք այս գործընթացքում միշտ շարունակելու ենք մնալ Ադրբեջանի կողքին»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
No comments:
Post a Comment