Panorama.am. 10-9-2012- Իրանը ևս կմասնակցի Սիրիայի հարցով Կահիրեում կայանալիք քառակողմ հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ սիրիական ճգնաժամի վերացման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ին Կահիրեում Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Քաթարի մասնակցությամբ տեղի կունենա քառակողմ հանդիպում, որին որպես Իրանի ներկայացուցիչ՝ կմասնակցի ԻԻՀ ԱԳ փոխնարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսին վերջերս Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության անդամ երկրների ղեկավարների համաժողովի ընթացքում էր հանդես եկել քառակող հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, իսկ այնուհետև Թեհրանում կայացած Չմիավորման շարժման անդամ երկների ղեկավարների 16-րդ համաժողովի շրջամակներում Թեհրանն էլ իր հերթին հանդես եկավ սիրիական ճգնաժամը լուծելու իր առաջարկով: Հավելենք, որ ս.թ. օգոստոսի 30-ին Թեհրանում ԻԻՀ և Եգիպտոսի նախագահների միջև կայացած պատմական հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր նաև Սիրիայի հարցը:Tuesday, September 11, 2012
Իրանը ևս կմասնակցի Սիրիայի հարցով Կահիրեում կայանալիք քառակողմ հանդիպմանը
Panorama.am. 10-9-2012- Իրանը ևս կմասնակցի Սիրիայի հարցով Կահիրեում կայանալիք քառակողմ հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ սիրիական ճգնաժամի վերացման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ին Կահիրեում Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Քաթարի մասնակցությամբ տեղի կունենա քառակողմ հանդիպում, որին որպես Իրանի ներկայացուցիչ՝ կմասնակցի ԻԻՀ ԱԳ փոխնարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսին վերջերս Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության անդամ երկրների ղեկավարների համաժողովի ընթացքում էր հանդես եկել քառակող հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, իսկ այնուհետև Թեհրանում կայացած Չմիավորման շարժման անդամ երկների ղեկավարների 16-րդ համաժողովի շրջամակներում Թեհրանն էլ իր հերթին հանդես եկավ սիրիական ճգնաժամը լուծելու իր առաջարկով: Հավելենք, որ ս.թ. օգոստոսի 30-ին Թեհրանում ԻԻՀ և Եգիպտոսի նախագահների միջև կայացած պատմական հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր նաև Սիրիայի հարցը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment