Thursday, September 27, 2012

Էրդողանի պատճառով հետաձգվել է Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը

Tert.am. 27-9-2012- Սիրիայի հարցով Եգիպտոսի, Սաուդիան Արաբիայի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների քառակողմ հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հետաձգվել է Էրդողանի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, Եգիպտոսի նախագահի մամուլի խոսնակ Յասիր Ալին տեղեկացրել է, որ հանդիպման պատճառը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նյու Յորք չժամանելն է եղել: Եգիպտոսը դեռևս օգոստոսին հանդես էր եկել տարածաշրջանում Սիրիայի հարցով խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է բանակցային սեղանի շուրջ նստեցնել ինչպես Ասադի հակառակորդներին, այնպես էլ դաշնակիցներին: Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ չի մեկնի Նյու Յորք, քանի որ նախապատրաստվում է սեպտեմբերի 30-ին Անկարայում կայանալիք «Արդարություն և զարգացում» կուսակցության համաժողովին:

No comments: