1in.am. 11-9-2012- Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը ոչ մի կերպ չի կարող օգնել սիրիական հարցի կարգավորման գործընթացին. «Մենք չենք կարծում, թե Իրանն այն երկիրն է, որը կարող է խաղալ օգնականի դեր (սիրիական հարցի կարգավորման ժամանակ): Իրանն ակտիվորեն նյութական օգնություն է ցուցաբերում Ասադի ռեժիմին՝ ներառյալ անձնակազմի, նյութերի, գումարի ուղարկումը: Նա ամեն կերպ ձգտում է, որ այդ ռեժիմը գոյատևի: Դրա համար էլ դժվար է կարծել, թե Իրանը կարող է որևէ օգտակար դեր խաղալ Ասադին ստիպելու հարցում, որ նա վերջ դնի բռնություններին, քանի որ ինքն է օգնում նրան պատերազմել: Իրանը ձախողվեց նաև Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման կոնֆերանսի ժամանակ Սիրիայի հարցով տարածաշրջանային երկրներին իր կողմը գրավելու հարցում: Չեմ խոսի այդ ձախողման պատճառների մասին, ավելի լավ կլինի, որ այդ մասին արտահայտվեն իրենք՝ տարածաշրջանի երկրները»: Tuesday, September 11, 2012
«Իրանը ոչ մի կերպ չի կարող օգնել սիրիական հարցի կարգավորման գործընթացին». ԱՄՆ պետդեպարտամենտ
1in.am. 11-9-2012- Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը ոչ մի կերպ չի կարող օգնել սիրիական հարցի կարգավորման գործընթացին. «Մենք չենք կարծում, թե Իրանն այն երկիրն է, որը կարող է խաղալ օգնականի դեր (սիրիական հարցի կարգավորման ժամանակ): Իրանն ակտիվորեն նյութական օգնություն է ցուցաբերում Ասադի ռեժիմին՝ ներառյալ անձնակազմի, նյութերի, գումարի ուղարկումը: Նա ամեն կերպ ձգտում է, որ այդ ռեժիմը գոյատևի: Դրա համար էլ դժվար է կարծել, թե Իրանը կարող է որևէ օգտակար դեր խաղալ Ասադին ստիպելու հարցում, որ նա վերջ դնի բռնություններին, քանի որ ինքն է օգնում նրան պատերազմել: Իրանը ձախողվեց նաև Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման կոնֆերանսի ժամանակ Սիրիայի հարցով տարածաշրջանային երկրներին իր կողմը գրավելու հարցում: Չեմ խոսի այդ ձախողման պատճառների մասին, ավելի լավ կլինի, որ այդ մասին արտահայտվեն իրենք՝ տարածաշրջանի երկրները»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment