Wednesday, September 19, 2012

Աթաթուրքի արձանի հնարավոր տեղադրումը Բուդապեշտում իրարանցում է առաջացրել հայկական համայնքում

1in.am. 18-9-2012- Սեպտեմբերի 28-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի 19-րդ թաղամասում կտեղադրվի Աթաթուրքի արձանը: Տեղեկությունն իրարանցում է առաջացրել Հունգարիայի հայ համայնքի շրջանում: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հունգարիայի հայ ազգային ինքնավարություն» կառույցի փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը` փորձում են տեղեկություններ ստանալ, թե դա ինչ նախաձեռնություն է, ինչին է ուղղված: Նրա խոսքով՝ այս պահին այդ տեղեկությունն իրենց կողմից ճշտված չէ, թեև ցավով նկատեց, որ կարծես` հաստատ է: «Մենք դիմել ենք թաղամասի ղեկավարին, պատգամավորներին` պարզաբանում ստանալու: 100%-ով ոչինչ չենք կարող ասել: Գիտենք միայն, որ Ստամբուլն ու Բուդապեշտը եղբայրական քաղաքներ են, և որ նախատեսված էր նման արձան տեղադրել: Մենք հայտարարություններ անելուց առաջ ցանկանում ենք լիովին համոզված լինել, որ, իրոք, գոյություն ունի նման նախաձեռնություն, որովհետև չենք կարող բողոքներ ներկայացնել՝ առանց մեր ձեռքում փաստեր ունենալու»,- ասաց Նիկողոս Հակոբյանը: Վերջինս հավելեց, որ արդեն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել են, որ Աթաթուրքի արձանի տեղադրումը կխորացնի հայ-հունգարական հարաբերությունների լարվածությունը:

No comments: