Saturday, September 8, 2012

Թուրք ազգայնամոլները դեմ են, որպեսզի հայերը Սուրբ Խաչում պատարագ անեն

HayNews.am. 8-9-2012- Մինչ Թուրքիայում պատրաստվում են Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին, ազգայնամոլական տարրերն արդեն գործի են անցել: Ինչպես տեղեկացնում են թուրքական աղբյուրները, Թուրքիայի ամենահայատյաց կազմակերպություններից մեկի, այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը» բողոքի ակցիա է անցկացրել Սուրբ Խաչում պատարագ մատուցելու դեմ: Կազմակերպության անդամները թռուցիկներ են բաժանել Վանում, որտեղ նշված է, թե «հայերը Աղթամար կղզում անզեն մուսուլմանների կոտորածներ են իրականացրել»: Թուրք ազգայնամոլները կոչ են արել, այս սին մեղադրանքները հաշվի առնելով, թույլ չտալ, որ հայերը կղզում ծիսական արարողություն կատարեն: Նշենք, որ Աղթամարում այս տարի ամենամյա պատարագը մատուցվելու է սեպտեմբերի 9-ին:

No comments: