
Zham.am. 8-9-2012-Այդ երկրում վաղուց է տարվում կյանքի բոլոր ոլորտների միլիտարիզացիան. Ադրբեջանցիները դաստիարակվում են նացի- ֆաշիստական գաղափարախոսությամբ, որի հիմքում ընկած է առաջին հերթին հակահայկականությունը: Սակայն միայն մեր դեմ թշնամանքը չէ, որ քարոզվում է այդ երկրում: Ադրբեջանում մեծ հույսեր են փայփայում, որ շատ շուտով Արևմուտքը սկսելու է լայնածավալ պատերազմ` Իրանի դեմ, որի արդյունքում այդ երկիրը կմասնատվի և «Հյուսիսային Ադրբեջանը» կազատագրվի Իրանի լծից և կմիանա ներկայիս Ադրբեջանին:
Այս համատեքստում Բաքվում տոտալ քարոզվում է այն գաղափարը, որ ստեղծվելու է «մեծ ադրբեջան»` 45 մլն բնակչությամբ և 500 հազարանոց ժամանակակից բանակով, որը վերազինվելու է նորագույն ամերիկյան և իսրայելական զինանոցով: Նորից կրկնենք, որ սա «սարսափ ֆիլմի» նոր սցենար չէ, այլ` հարևան երկրում կատարվող իրական գործընթացներ: Թե ինչով ենք զբաղված մենք, տեսանելի է բոլորի համար: Կարո՞ղ ենք արդյոք այս «բրեժնևյան» տիպի մարազմատիկ իշխանությունների ներքո կազմակերպել մեր պաշտպանությունը` ֆաշիստական Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում, ահա այս հարցադրումն է, որ իր առաջ պիտի անի ցանկացած քաղաքացի, ով չի ուզում հեռանալ կամ փախչել երկրից: Մեզ համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այս կոռումպացված ռեժիմը ուղղակի սպառնալիք է բոլորիս համար, և ճիշտ կլինի, որ մենք դա հասկանանք հիմա, այլ ոչ թե նոր պատերազմի վերսկսելուց հետո, երբ արդեն չափազանց ուշ կլինի: Մենք մի անգամ ուշացանք 1915 –ին, և կորցրեցինք մեր հայրենիքի 90 տոկոսը, և եթե այսօր էլ ուշանանք, ապա վերջնականապես կկորցնենք նաւ մեր հայրենիքի մնացած 10 տոկոսը և կդադարենք ազգ լինելուց: Ընտրությունը մերն է, բոլորինս առանձին- առանձին, որից հետո ոչ մեկին մեղադրելու բարոյական իրավունք չենք ունենա: Դավիթ Մկրտչյան
No comments:
Post a Comment