Zham.am. 10-9-2012- Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին նամակ է հղել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին`մեկնաբանելով հայասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին. «Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը ուղղված չէ հայերի դեմ, եւ այն չի կարող ընկալվել որպես վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ: Սաֆարովի արտահանձնումը համապատասխանում է միջազգային նորմերին եւ նմանատիպ դեպքերում Հունգարիայի փորձին: Մեր գործարքը Ադրբեջանի հետ կրել է զուտ իրավաբանական բնույթ»- գրել է Մարտոնյին` ափսոսանք հայտնելով Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների եւ պաշտոնական կապերի կասեցնելու որոշման շուրջ: ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին Նալբանդյանին փոխանցել է Հայաստանի հետ հետագա հարաբերություննների զարգացման հարցում Հունգարիայի անփոփոխ հետաքրքրությունն ու ցանկությունը` կոչ անելով երկկողմ ջանքեր գործադրել` բարեկամական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Մարտոնյին նաեւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի կողմից գործադրվող ջանքերին` լուծելու հայ-ադրբեջանական հակամարտությունը բանակցությունների միջոցով: Հիշեցնենք, որ երբ օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին, Հայաստանը նույն օրը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:Tuesday, September 11, 2012
Մեր քայլը հայերի դեմ չէր ուղղված.Հունգարիայի ԱԳ նախարարի նամակը` Նալբանդյանին
Zham.am. 10-9-2012- Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին նամակ է հղել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին`մեկնաբանելով հայասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին. «Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը ուղղված չէ հայերի դեմ, եւ այն չի կարող ընկալվել որպես վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ: Սաֆարովի արտահանձնումը համապատասխանում է միջազգային նորմերին եւ նմանատիպ դեպքերում Հունգարիայի փորձին: Մեր գործարքը Ադրբեջանի հետ կրել է զուտ իրավաբանական բնույթ»- գրել է Մարտոնյին` ափսոսանք հայտնելով Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների եւ պաշտոնական կապերի կասեցնելու որոշման շուրջ: ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին Նալբանդյանին փոխանցել է Հայաստանի հետ հետագա հարաբերություննների զարգացման հարցում Հունգարիայի անփոփոխ հետաքրքրությունն ու ցանկությունը` կոչ անելով երկկողմ ջանքեր գործադրել` բարեկամական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Մարտոնյին նաեւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի կողմից գործադրվող ջանքերին` լուծելու հայ-ադրբեջանական հակամարտությունը բանակցությունների միջոցով: Հիշեցնենք, որ երբ օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին, Հայաստանը նույն օրը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
برچسبها:
Հայաստան,
Հայաստան Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment