Tert.am. 8-9-2012- Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհդական Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ այս պահին տարածաշրջանում պատերազմի վերսկսումն անհավանական է: «Մի քանի անգամ այդ մեխանիզմը ներկայացրել եմ. կա առճակատում Ռուսաստանի և Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի միջև, առաջին հերթին՝ Կովկասում դիրքեր ունենալու համար, և Արևմուտքը հասկանում է, որ նա առիթը բաց չի թողնի կտրուկ քայլեր անելու և այս տարածաշրջանում իր շատ մեծ շահերը վերջնականապես լուծելու համար»,– Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Աշոտ Մանուչարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, իրո՞ք Ադրբեջանը Հայաստանին ոչ պաշտոնապես պատերազմի նախապատրաստման հրավեր արեց: «Այսինքն՝ եթե սկսվեց պատերազմ, Ռուսաստանը մխրճվելու է՝ իր հարցերին վերջնական լուծում տալու համար»,- ավելացրեց նա։ Նշենք, որ ռուսական և արևմտյան տարբեր լրատվամիջոցներ վերջերս հայ–ադրբեջանական պատերազմի վտանգի մասին հոդվածներ ու վերլուծություններ են տպագրում: Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը վերջին շրջանում ևս հայտարարել էր, թե վառոդի հոտ է առնում: Աշոտ Մանուչարյանը վերջին մի քանի տարում բազմիցս անդրադարձել է տարածաշրջանում պատերազմի հնարավորությանը՝ բարձր համարելով դրա հավանականությունը: Ի պատասխան հարցի, թե ասվածից պե՞տք է հասկանալ, որ Ռուսաստանը կփորձի պատերազմ հրահրել, Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ ՌԴ-ն հրահրելու գործիք չունի և այս իմաստով շատ ավելի մեծ է Արևմուտքի ազդեցությունը, որն այս պահին պատերազմից խուսափում է՝ շատ լավ իմանալով Ռուսաստանի հնարավոր արձագանքը: Իսկ որ Ռուսաստանը կարձագանքի, Աշոտ Մանուչարյանը պայմանավորում է նրանով, որ այդ իրավիճակը ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի դարպասի մոտ է, ինչի ամենաթարմ վկայությունը տարածաշրջանում ռուս-վրացական վերջին պատերազմն էր: Երբ բոլորն այդ ժամանակ հստակ տեսան, որ երբ միջուկային պետություն Ռուսաստանի տանկերը շարժվում են դեպի Թբիլիսի, ապա դրանց առաջ ոչ մի այլ միջուկային պետություն չի կանգնում՝ այն պարզ պատճառով, որ «ռուսական տանկերը շատ ավելի մոտ են Բաքվին, քան ամերիկյանները: Իսկ եթե մոտ լինեին ամերիկյան տանկերը, Ռուսաստանը չէր միջամտի: «Ու այս իմաստով, միգուցե, Ռուսաստանը խիստ վրդովված էր նրանով, ինչ կատարվում էր Լիբիայում, բայց նա չէր կարող միջամտել, որովհետև միջուկային պետությունները ինչ-որ այլ գործառույթներ ունեն»,– ասաց Աշոտ Մանուչարյանը: Saturday, September 8, 2012
Այս պահին տարածաշրջանում պատերազմն անհնար է. Աշոտ Մանուչարյան
Tert.am. 8-9-2012- Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհդական Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ այս պահին տարածաշրջանում պատերազմի վերսկսումն անհավանական է: «Մի քանի անգամ այդ մեխանիզմը ներկայացրել եմ. կա առճակատում Ռուսաստանի և Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի միջև, առաջին հերթին՝ Կովկասում դիրքեր ունենալու համար, և Արևմուտքը հասկանում է, որ նա առիթը բաց չի թողնի կտրուկ քայլեր անելու և այս տարածաշրջանում իր շատ մեծ շահերը վերջնականապես լուծելու համար»,– Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Աշոտ Մանուչարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, իրո՞ք Ադրբեջանը Հայաստանին ոչ պաշտոնապես պատերազմի նախապատրաստման հրավեր արեց: «Այսինքն՝ եթե սկսվեց պատերազմ, Ռուսաստանը մխրճվելու է՝ իր հարցերին վերջնական լուծում տալու համար»,- ավելացրեց նա։ Նշենք, որ ռուսական և արևմտյան տարբեր լրատվամիջոցներ վերջերս հայ–ադրբեջանական պատերազմի վտանգի մասին հոդվածներ ու վերլուծություններ են տպագրում: Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը վերջին շրջանում ևս հայտարարել էր, թե վառոդի հոտ է առնում: Աշոտ Մանուչարյանը վերջին մի քանի տարում բազմիցս անդրադարձել է տարածաշրջանում պատերազմի հնարավորությանը՝ բարձր համարելով դրա հավանականությունը: Ի պատասխան հարցի, թե ասվածից պե՞տք է հասկանալ, որ Ռուսաստանը կփորձի պատերազմ հրահրել, Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ ՌԴ-ն հրահրելու գործիք չունի և այս իմաստով շատ ավելի մեծ է Արևմուտքի ազդեցությունը, որն այս պահին պատերազմից խուսափում է՝ շատ լավ իմանալով Ռուսաստանի հնարավոր արձագանքը: Իսկ որ Ռուսաստանը կարձագանքի, Աշոտ Մանուչարյանը պայմանավորում է նրանով, որ այդ իրավիճակը ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի դարպասի մոտ է, ինչի ամենաթարմ վկայությունը տարածաշրջանում ռուս-վրացական վերջին պատերազմն էր: Երբ բոլորն այդ ժամանակ հստակ տեսան, որ երբ միջուկային պետություն Ռուսաստանի տանկերը շարժվում են դեպի Թբիլիսի, ապա դրանց առաջ ոչ մի այլ միջուկային պետություն չի կանգնում՝ այն պարզ պատճառով, որ «ռուսական տանկերը շատ ավելի մոտ են Բաքվին, քան ամերիկյանները: Իսկ եթե մոտ լինեին ամերիկյան տանկերը, Ռուսաստանը չէր միջամտի: «Ու այս իմաստով, միգուցե, Ռուսաստանը խիստ վրդովված էր նրանով, ինչ կատարվում էր Լիբիայում, բայց նա չէր կարող միջամտել, որովհետև միջուկային պետությունները ինչ-որ այլ գործառույթներ ունեն»,– ասաց Աշոտ Մանուչարյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment