քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին. «ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: ՆԱՏՕ-ն աջակցել և շարունակում է աջակցել Մինսկյան գործընթացին և այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերին: Չիկագոյի գագաթնաժողովի հռչակագրում հստակ շարադրված է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը: ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում լարվածության նվազեցման, համագործակցության ու խաղաղության հաստատման ուղղությամբ: Հուսով ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չունի այլընտրանք: Մենք անհանգստացած ենք Ռամիլ Սաֆարովին ներելու կապակցությամբ: Այդ քայլը չի նպաստում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Ադրբեջանում Ռասմուսենը երեկ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ:
Saturday, September 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment