Wednesday, September 19, 2012

ԻԻՀ ԱԳ նախարարը Մեջլիսում կպարզաբանի, թե ինչու է փոխվել Իրանի և Ադրբեջանի թույլատրելի օդային տարածքը

Panorama.am. 19-9-2012- Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ այսօր Իրանի Մեջլիսում տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում է կայացվել արտաքին գործերին նախարար Ալի Աքբար Սալեհիին կանչել Մեջլիս, որտեղ վերջինս պարզաբանումներ կտա, թե որն է եղել Կասպից ծովում Իրանի և Ադրբեջանի միջև առկա ծովային սահմանների տիրույթում օդային թույլատրելի տարածքի փոփոխության պատճառը: Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ Թեհրանը պնդում է, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

No comments: