Panorama.am. 7-9-2012- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մամուլի ներկայացուցիչ Ռուպերտ Քելվիլը (Rupert Colville) հնչեցրել է Գերագույն հանձնակատարի դիրքորոշումը Ադրբեջանի իշխանությունների կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցի վերաբերյալ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական կայքէջում: «Մենք լրջորեն մտահոգված ենք Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանելու համար ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով: Սպանությունն իրականացվել էր էթնիկ հողի վրա: Մեր մտահոգությունը, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ Սաֆարովի արտահանձման գործընթացից հետո, Ադրբեջանում նրան ներում շնորհվեց, հրապարակավ գովաբանվեց և պարգևատրվեց պաշտպանության նախարարի կողմից: Այս ամենը միջազգային զայրույթի առիթ էր հանդիսացել: Լուրջ հանցագործությունների համար պատասխանատվության միջազգային չափանիշները պետք է հարգվեն: Էթնիկ ատելության հողի վրա իրականցաված հանցագործությունները պետք է դատապարվեն և պատժվեն, ոչ թե հրապարակավ գովաբանվեն առաջնորդների և քաղաքական գործիչների կողմից: Մենք ամբողջապես սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի այս շաբաթ արած հայտարությունը, որում խորը մտահգություն էր արտահայտված, որ «ներում շնորհելու որոշումն, ինչպես նաև տեղի ունեցած հանցագործությունը փառաբանելու ցանկացած փորձ վնաս է հասցրել խաղաղ կարգավորման գործընթացին ու կողմերի միջև փոխվստահությանը», - ասված է հայտարարությունում:Saturday, September 8, 2012
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտում է Սաֆարովի «փառաբանումը»
Panorama.am. 7-9-2012- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մամուլի ներկայացուցիչ Ռուպերտ Քելվիլը (Rupert Colville) հնչեցրել է Գերագույն հանձնակատարի դիրքորոշումը Ադրբեջանի իշխանությունների կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցի վերաբերյալ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական կայքէջում: «Մենք լրջորեն մտահոգված ենք Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանելու համար ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով: Սպանությունն իրականացվել էր էթնիկ հողի վրա: Մեր մտահոգությունը, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ Սաֆարովի արտահանձման գործընթացից հետո, Ադրբեջանում նրան ներում շնորհվեց, հրապարակավ գովաբանվեց և պարգևատրվեց պաշտպանության նախարարի կողմից: Այս ամենը միջազգային զայրույթի առիթ էր հանդիսացել: Լուրջ հանցագործությունների համար պատասխանատվության միջազգային չափանիշները պետք է հարգվեն: Էթնիկ ատելության հողի վրա իրականցաված հանցագործությունները պետք է դատապարվեն և պատժվեն, ոչ թե հրապարակավ գովաբանվեն առաջնորդների և քաղաքական գործիչների կողմից: Մենք ամբողջապես սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի այս շաբաթ արած հայտարությունը, որում խորը մտահգություն էր արտահայտված, որ «ներում շնորհելու որոշումն, ինչպես նաև տեղի ունեցած հանցագործությունը փառաբանելու ցանկացած փորձ վնաս է հասցրել խաղաղ կարգավորման գործընթացին ու կողմերի միջև փոխվստահությանը», - ասված է հայտարարությունում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment