PanARMENIAN.Net – 7-9-2012-- Հայ սպային կացնահարած և Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած Ռամիլ Սաֆարովն «անհետացել է»: Ինչպես հայտնում է 1 news.az-ը, Սաֆարովի գտնվելու վայրը չի բացահայտվում «անվտանգության նկատառումներով»: Նշվում է, որ Սաֆարովը «անվտանգության նկատառումներով փոխել է բնակության վայրը»: «Ես տեսել եմ Ռամիլին միայն վերադարձի օրը: Դրանից հետո մենք չենք տեսնվել: Նա տուն չի գալիս, և ես չգիտեմ, թե նա որտեղ է: Չգիտեմ, որտեղ է նրա նոր բնակարանը: Նա չի էլ զանգահարում»,-հայտարարել է Ռամիլ Սաֆարովի հայրը՝ Սահիբ Սաֆարովը: Նախօրեին Բուդապեշտում ադրբեջանական դեսպանատան քարտուղար Ռաշադ Սաֆարովը հայտարարել էր, թե իբր Հունգարիայի իրավապահ մարմիններն իրազեկվել են «նամակի և ստացած սպառնալիքների մասին», որի առնչությամբ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն: Մասնավորապես, կուժեղացվի շուրջօրյա հերթապահությունը դեսպանատան, դեսպանի նստավայրի ու աշխատակիցների տների մոտ: Saturday, September 8, 2012
Ռամիլ Սաֆարովն անհետացել է, հավանաբար, Բաքուն թաքցնում է իր «հերոսին»
PanARMENIAN.Net – 7-9-2012-- Հայ սպային կացնահարած և Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած Ռամիլ Սաֆարովն «անհետացել է»: Ինչպես հայտնում է 1 news.az-ը, Սաֆարովի գտնվելու վայրը չի բացահայտվում «անվտանգության նկատառումներով»: Նշվում է, որ Սաֆարովը «անվտանգության նկատառումներով փոխել է բնակության վայրը»: «Ես տեսել եմ Ռամիլին միայն վերադարձի օրը: Դրանից հետո մենք չենք տեսնվել: Նա տուն չի գալիս, և ես չգիտեմ, թե նա որտեղ է: Չգիտեմ, որտեղ է նրա նոր բնակարանը: Նա չի էլ զանգահարում»,-հայտարարել է Ռամիլ Սաֆարովի հայրը՝ Սահիբ Սաֆարովը: Նախօրեին Բուդապեշտում ադրբեջանական դեսպանատան քարտուղար Ռաշադ Սաֆարովը հայտարարել էր, թե իբր Հունգարիայի իրավապահ մարմիններն իրազեկվել են «նամակի և ստացած սպառնալիքների մասին», որի առնչությամբ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն: Մասնավորապես, կուժեղացվի շուրջօրյա հերթապահությունը դեսպանատան, դեսպանի նստավայրի ու աշխատակիցների տների մոտ:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment