Panorama.am. 8-9-2012- «Հայ սպային սպանելու համար դատապարտվածի ներում շնորհելն ու կոչումի բարձրացումը կարելի է գնահատել որպես ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ բռնության խրախուսման վկայություն»,- Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը մեջբերում է «Deutsche Welle»-ն: Սաֆարովին ներում շնորհելով և կոչումը բարձրացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկացնել է տալիս, որ հայերի նկատմամբ բռնությունը ոչ միայն ընդունելի է, այլև խրախուսվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: «Amnesty International-ը կոչ է արել Բաքվի իշխանություններին չեղյալ համարել Սաֆարովին շնորհված բոլոր արտոնությունները և հրապարակայնորեն դատապարտել ազգային հողի վրա կատարվող բռնությունները»,- հաղորդում է Deutsche Welle-ն: Գերմանական հեռուստաընկերությունը հայտնում է, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի համաներումը դատապարտել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավանատեմ Պիլայը՝ մեջբերելով Ժնևում վերջինիս ներկայացուցիչ Ռուբերտ Կոլվիլի խոսքերը. «Ազգային հողի վրա նման ծանրության հանցագործությունները պետք է դատապարտվեն և համապատասխան պատիժ ստանան»: Ռ. Կոլվիլը նաև հույս է հայտնել, որ այս սկանդալը չի հանգեցնի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների էլ ավելի սրացմանը: «Deutsche Welle»-ն հիշեցրել է, որ օգոստոսի 31-ին Հունգարիան Արդբեջան է արտահանձնել Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ.-ին Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ-ի դասընթացների շրջանակներում կացնահարել է այդ պահին քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը ադրբեջանցուն դատապարտել է ցմահ ազատազրկման: Ադրբեջան արտահանձնվելուց հետո Սաֆարովին ներում ու պաշտոնի բարձրացում է շնորհվել Այդ գործողությունները հանգեցրել են Հայաստանի կոշտ արձագանքին: Պաշտոնական Երևանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: Ադրբեջանում Ռ. Սաֆարովի համաներման վերաբերյալ իրենց վրդովմունքն են արտահայտել Հունգարիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Եվրոպայի խորհուրդը:Saturday, September 8, 2012
Deutsche Welle: Սաֆարովի համաներումը վկայում է Բաքվի կողմից ազգային հողի վրա բռնության խրախուսման մասին
Panorama.am. 8-9-2012- «Հայ սպային սպանելու համար դատապարտվածի ներում շնորհելն ու կոչումի բարձրացումը կարելի է գնահատել որպես ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ բռնության խրախուսման վկայություն»,- Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը մեջբերում է «Deutsche Welle»-ն: Սաֆարովին ներում շնորհելով և կոչումը բարձրացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկացնել է տալիս, որ հայերի նկատմամբ բռնությունը ոչ միայն ընդունելի է, այլև խրախուսվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: «Amnesty International-ը կոչ է արել Բաքվի իշխանություններին չեղյալ համարել Սաֆարովին շնորհված բոլոր արտոնությունները և հրապարակայնորեն դատապարտել ազգային հողի վրա կատարվող բռնությունները»,- հաղորդում է Deutsche Welle-ն: Գերմանական հեռուստաընկերությունը հայտնում է, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի համաներումը դատապարտել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավանատեմ Պիլայը՝ մեջբերելով Ժնևում վերջինիս ներկայացուցիչ Ռուբերտ Կոլվիլի խոսքերը. «Ազգային հողի վրա նման ծանրության հանցագործությունները պետք է դատապարտվեն և համապատասխան պատիժ ստանան»: Ռ. Կոլվիլը նաև հույս է հայտնել, որ այս սկանդալը չի հանգեցնի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների էլ ավելի սրացմանը: «Deutsche Welle»-ն հիշեցրել է, որ օգոստոսի 31-ին Հունգարիան Արդբեջան է արտահանձնել Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ.-ին Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ-ի դասընթացների շրջանակներում կացնահարել է այդ պահին քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը ադրբեջանցուն դատապարտել է ցմահ ազատազրկման: Ադրբեջան արտահանձնվելուց հետո Սաֆարովին ներում ու պաշտոնի բարձրացում է շնորհվել Այդ գործողությունները հանգեցրել են Հայաստանի կոշտ արձագանքին: Պաշտոնական Երևանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: Ադրբեջանում Ռ. Սաֆարովի համաներման վերաբերյալ իրենց վրդովմունքն են արտահայտել Հունգարիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Եվրոպայի խորհուրդը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment