1in.am. 8-9-2012- Իսրայելը շուտով կարող է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ը ավելի հստակ դիրքորոշում չունենա Թեհրանի միջուկային ծրագրի հարցում: Հինգշաբթի այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ կոմիտեի ներկայացուցիչ Մայքլ Ռոջերսը: Ռոջերսի կարծիքով` «իսրայելցիները չեն հավատում ԱՄՆ-ի վարչակազմի այն պնդումներին, թե բացառված չէ ցանկացած հնարավորություն: Իսկ ինչն ավելի կարևոր է` դրան չեն հավատում նաև իրանցիները: Հենց այդ պատճառով նրանք շարունակում են միջուկային ծրագիրը»: «Սակայն ամեն ինչ կփոխվի, եթե Սպիտակ տունը կարողանա ցույց տալ Իսրայելին, որ պատրաստ է ապագայում Իրանի դեմ գործողություններ ծավալել»,- շարունակել է կոնգրեսականը: Օգոստոսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ԻԻՀ-ի միջուկային օբյեկտների ուղղությամբ նախազգուշական հարվածը «իրեն կարդարացնի, նույնիսկ եթե չհաջողվի դա լիովին ոչնչացնել»: Օգոստոսի 16-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը վճռականորեն հանդես եկավ առանց ԱՄՆ-ի մասնակցության Իրանին միակողմ հարվածելու դեմ: Նա հայտարարեց, որ առաջին հերթին ԱՄՆ-ն է գիտակցում Իրանի միջուկային զենքի վտանգը, ուստի չարժե միայնակ գործել: Saturday, September 8, 2012
Իսրայելը կհարվածի Իրանին, եթե ԱՄՆ-ը չփոխի իր դիրքորոշումը Թեհրանի միջուկային ծրագրի հարցում
1in.am. 8-9-2012- Իսրայելը շուտով կարող է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ը ավելի հստակ դիրքորոշում չունենա Թեհրանի միջուկային ծրագրի հարցում: Հինգշաբթի այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ կոմիտեի ներկայացուցիչ Մայքլ Ռոջերսը: Ռոջերսի կարծիքով` «իսրայելցիները չեն հավատում ԱՄՆ-ի վարչակազմի այն պնդումներին, թե բացառված չէ ցանկացած հնարավորություն: Իսկ ինչն ավելի կարևոր է` դրան չեն հավատում նաև իրանցիները: Հենց այդ պատճառով նրանք շարունակում են միջուկային ծրագիրը»: «Սակայն ամեն ինչ կփոխվի, եթե Սպիտակ տունը կարողանա ցույց տալ Իսրայելին, որ պատրաստ է ապագայում Իրանի դեմ գործողություններ ծավալել»,- շարունակել է կոնգրեսականը: Օգոստոսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ԻԻՀ-ի միջուկային օբյեկտների ուղղությամբ նախազգուշական հարվածը «իրեն կարդարացնի, նույնիսկ եթե չհաջողվի դա լիովին ոչնչացնել»: Օգոստոսի 16-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը վճռականորեն հանդես եկավ առանց ԱՄՆ-ի մասնակցության Իրանին միակողմ հարվածելու դեմ: Նա հայտարարեց, որ առաջին հերթին ԱՄՆ-ն է գիտակցում Իրանի միջուկային զենքի վտանգը, ուստի չարժե միայնակ գործել:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment