Wednesday, September 12, 2012

Ադրբեջանցիները չեն կարող վերադարձնել Արցախը. Reuters

HayNews.am. 11-9-2012- Reuters գործակալությունը նույնպես անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության սրմանը` Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետ կապված: Գործակալությունը նշում է, որ վերջին իրադարձությունները լարել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և սպառնում են վերածվել հերթական պատերազմի: Հոդվածագիրը մեջբերում է և’ հայ, և’ ադրբեջանցի, և’ այլ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները` կապված պատերազմի վերսկսման հետ: «Ադրբեջանցիները չեն կարող վերադարձնել Արցախը:Նրանք ռազմական առումով ի վիճակի չեն դա անել: Ես չեմ կարծում, որ նրանք կարող են դուրս մղել հայկական ուժերը»,-նշել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան»,- մեջբերում է գործակալությունը:

No comments: