Tuesday, September 18, 2012

«TANAP-ի իրագործումն Ադրբեջանին առաջին անգամ հնարավորություն կտա դուրս գալ Եվրոպայի սահման». Նատիգ Ալիև

1in.am.18-9-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործումն Ադրբեջանին առաջին անգամ հնարավորություն կտա դուրս գալ Եվրոպայի սահման: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը. «Այդ նախագիծը շատ կարևոր է, այդ թվում՝ նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համար: Կարևորն այն է, որ դրանով մենք դուրս ենք գալիս Եվրոպայի սահմաններ, որից հետո երկիրը հնարավորություն է ստանում դիվերսիֆիկացնել սեփական գազը Եվրոպա հասցնելու երթուղիները: Ադրբեջանն ունի «Հարավկովկասյան» գազատար (Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ԲԹԷ), որը երկրին հնարավորություն է տալիս իր գազն արտահանել դեպի Թուրքիա: Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարումներն ապահովելու համար պետք է աշխատանքներ տանել գոյություն ունեցող գազատրանսպորտային ենթակառույցների ընդլայնման և նոր գազատարի կառուցման ուղղությամբ, որը Թուրքիայի արևելյան սահմանից ձգվելու է դեպի արևմտյան սահման»:

No comments: