Saturday, October 13, 2012

Երևանում կնշվի ուղղափառ Սուրբ Աստվածածին եկեղեցու 100-ամյակը

Հոկտեմբերի 12-14-ը Երևանում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Քանաքեռի ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցու 100-ամյակին: Սուրբ Աստվածածնի եկեղեցին կառուցվել է 1912-ին Էրիվան գավառի Քանաքեռ գյուղում: 1917-ից հետո եկեղեցին վերածվել է գնդի Մշակույթի տան: 70 տարի անց 1991-ին ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով նախկին մշակույթի տան շենքը հանձնվել է Քանաքեռ շրջանի հավատացյալների համայնքին: Սուրբ Աստվածածնի եկեղեցու 100-ամյակին է նվիրված Մեծ օծումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:

No comments: