Saturday, October 13, 2012

«168 ժամ». Դեսպան Հեֆերնի հայտարարությունը ԱՄՆ կառավարության ջանքերի մասն է

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարության առնչությամբ ՀՀԿ խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր. «Հենց դեսպանները պետք է ձեռնպահ մնան Հայաստանի իրավական խնդիրները քաղաքականացնելուց եւ դրանք ընտրությունների հետ կապելուց»: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը: «168.am-ի գրավոր հարցմանը, թե` չե՞ք կարծում, որ պարոն Հեֆերնի հայտարարությունը միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են. «Դեսպան Հեֆերնի հայտարարությունը ԱՄՆ կառավարության ջանքերի մասն է, որն ուղղված է Հայաստանում օրենքի գերակայությունը համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով ապահովելը խթանելուն: Մենք ՀՀ կառավարության հետ այս ոլորտում սերտորեն աշխատում ենք: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից դատաիրավական բարեփոխումներին ցուցաբերվող ուշադրությունը եւ պատրաստ ենք քննարկել մտահոգության տեղիք տվող խնդիրներն այդ հարցերի շուրջ` մեր ընդհանուր երկխոսության համատեքստում»,- մեջբերում է «168 ժամը»:

No comments: