Saturday, October 13, 2012

Իրանում ստեղծվել է Միջուկային օբյեկտներում վթարային իրավիճակների վերացման կազմակերպություն

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում առաջին անգամ ստեղծվել է Միջուկային օբյեկտներում վթարային իրավիճակների վերացման կազմակերպություն: Այս մասին հայտարարել է Իրանի ճգնաժամային իրավիճակների վարչության արտակարգ շտաբի ղեկավար Հասան Գադեմին: Վերջինիս խոսքերով` տվյալ կազմակերպությունը ստեղծվել է Սպահանում. «Նմանատիպ կառույց ստեղծվելու է Բուշեհրում: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբբասին այդ կառույցի անդամ է: Միջուկային օբյեկտում վթարային իրավիճակի առաջացման դեպքում կարիք է զգացվում հատուկ ծառայության, որը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, այդ թվում` նաև վարակազերծի հարակից տարածքները»:

No comments: