Wednesday, October 10, 2012

Իրանը մտադիր է 1 միլիոնից ավելի աշխատատեղ ստեղծել

Իրանը ծրագրում է մինչև ընթացիկ տարվա վերջ (ավարտվում է 2013-ի մարտի 20-ին) 1,1 մլն նոր աշխատատեղ ստեղծել, այս մասին հայտնել է կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարի տեղակալ Մոհամմադ Հոսսեյն Ֆորոուզանմեհրը, փոխանցում է ISNA գործակալությունը: «Իրանը նաև ծրագրում է պահպանել ավելի վաղ ստեղծված ավելի քան 2,3 մլն աշխատատեղը»,- ասել է նա: Իրանի կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովման նախարար Աբդոլռեզա Շեյխոլեսլամին ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրվում է մինչև 2016-ի մարտ երկրում գործազրկության մակարդակը նվազեցնել մինչև 7 տոկոսի: Դրա համար պետք է ստեղծվի 5,5 մլն նոր աշխատատեղ, նշել է նախարարը, այս մասին փոխանցում է Trend-ը:

No comments: