Wednesday, October 10, 2012

Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը շարունակում է աճել

News.am. 10-10-2012- Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում աճել է 0,40 տոկոսով՝ կազմելով 46 598 հոգի։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի օգոստոսին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը կազմել է 11 734 հոգի, որը 4 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2012-ի հունվար-օգոստոս ամիսներին ընթացքում ամենամեծ անկումը գրանցել են Սիրիայի քաղաքացիները։ 2012-ի այդ ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 392 823 սիրիացի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 38,4 տոկոսով։ Սիրիացիներին հետեւում են Իրանի քաղաքացիները՝ 33 տոկոս անկումով։ Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։

No comments: