Saturday, October 13, 2012

Ղազախստանն ու Թուրքիան 1 միլիարդ արժողությամբ համաձայնագրեր են ստորագրել

1in.am. 12-10-2012-Ուրբաթ օրը Ստամբուլում Ղազախստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել թուրք-ղազախական բիզնես ֆորում, որին մասնակցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, նշվում է Kaznex Invest-ի հաղորդագրության մեջ: Այդ միջոցառման արդյունքում 15 համաձայնագիր է ստորագրվել ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ: Մասնավորապես «Ալմա Ֆարմը» և «Աբդի Իբրահիմը» փաստաթուղթ են ստորագրել դեղագործական գործարան ստեղծելու վերաբերյալ:

No comments: