Saturday, October 13, 2012

«The Last Look». Ալիևը 5 միլիոն դոլար է տրամադրել Մեքսիկային` Հեյդար Ալիևի հուշարձանի բացման համար

Panorama.am. 12-10-2012- «Youtube»-ում հայտնվել է «The Last Look» ծրագիրը, որում անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի բացմանը: Ծրագրում նշվում է, որ Մեքսիկայում տեղադրված Աբրահամ Լինքոլի, Կոլումբոսի և մի շարք այլ աշխարհահռչակ մարդկանց հուշարձանների շարքում հայտնվել է Հեյդար Ալիևի հուշարձանը: «Հարց կարող է առաջանալ, ինչո՞ւ: Նա եղել է Ադրբեջանի ավտորիտար առաջնորդը: Նա մահացել է 10 տարի առաջ: Նրա որդին, ով հիմա կառավարում է երկիրը, իր նավթի եկամուտներից 5 միլիոն դոլար է տրամադրել` Մեքսիկայի զբոսայգիները վերանորոգելու համար: Եվ հիմա այդ զբոսայգում, որտեղ տեղադրված է Հեյդար Ալիևի արձանը, կոչվում է Ադրբեջանի զբոսայգի»,-նշվում է ծրագրում:

No comments: