Saturday, October 13, 2012

ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանի քաղաքացուն

Ս.թ հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնվ. Շահլայի Համիդ Ջալալը: Վերջինիս ուղեբեռի զննման արդյունքում, ճամպրուկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2կգ ափիոն տեսակի թմրանյութ: Շահլայի Համիդ Ջալալը ձերբակալված է, փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

No comments: