Thursday, October 18, 2012

Իրանի Կենտրոնական բանկը թողարկել է 2 միլիարդ դոլարի պարտատոմս

Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը թողարկել է 25 տրիլիոն ռիալի (մոտ 2 միլիարդ դոլար) պարտատոմս՝ փորձելով հավաքել ներկայումս երկրի ներսում շրջանառության մեջ դրված իրացվելիության մի մասը: Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Մահմուդ Բահմանին: Վերջինիս խոսքերով՝ ավելորդ իրացվելիությունը հանդիսանում է շուկայում արտարժույթի գների տատանման պատճառներից մեկը: Իրանում ազգային արժույթի կայունացման համար սեպտեմբերի 24-ին իր աշխատանքներն է սկսել արժութային բորսան: Իրանի տնտեսությունը տուժել է 4000 տրիլիոն ռիալի իրացվելիության առկայությունից, սղաճը կազմել է 24 տոկոս: Տարեսկզբի դրությամբ, մեկ դոլարը հավասար էր 13,000 ռիալի, սեպտեմբերի կեսերին այն կազմեց 25,000 ռիալ, իսկ դրանից հետո մեկ շաբաթվա ընթացքում այն բարձրացավ մինչև 36,000 ռիալի:

No comments: