Thursday, October 18, 2012

Քուրդ պատգամավորները ներողություն են խնդրում եզդիների արյունը թափելու համար

Panorama.am. 18-10-2012- Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում կազմակերպվել է եզդիների միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են բազմաթիվ եզդիներ աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Սիրիա, Իրաք): Համաժողովը նախագահել է աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին Սեյիդը: Ներկաների մեջ եղել են նաև Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ քուրդ պատգամավորներ Ահմեթ Թուրքը, Այսել Թուխլուքը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և այլք: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` իր ելույթի ժամանակ պատգամավոր Ահմեթ Թուրքն ասել է. «Մեր պապերի ձեռքերով եզդիների արյուն է թափվել: Մեր պապերի այդ արարքը դրոշմի պես մնացել է նաև մեզ բոլորիս վրա: Անցյալի սխալների համար եզդիներից ներողություն ենք խնդրում»: Երկու օր շարունակվելիք այդ համաժողովը լրատվամիջողների համար դռնփակ է ընթանալու:

No comments: