Thursday, October 18, 2012

Շրջվել է բեռնատար. Իրանցի վարորդը ծանր վիճակում է

«Լրագիր» 18-10-2012- Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.40-ին տեղեկություն Է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ում տեղի Է ունեցել ՃՏՊ։ Դեռևս չպարզված հանգամանքներում «Վոլվո-75Ա» մակնիշի 1775-10 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս Է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1951 թ. ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Հուսեյնի Ռախբինը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի բժշկական կենտրոն։ Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է։

No comments: