Tuesday, October 9, 2012

Ադրբեջանական դատարանը կայացրել է Իրանի օգտին լրտեսությամբ զբաղված 22 քաղաքացիների դատավճիռը

1in.am. 9*-10-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանն այսօր կայացրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հետ համագործակցելու մեջ մեղադրվող մի խումբ ադրբեջանցիների դատավճիռը: Դատարանի որոշմամբ, խմբավորման անդամները դատապարտվել են 10-15 տարի ազատազրկման: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը մարտի 14-ին հաղորդագրություն էր տարածել, որ իրենց իրականացրած հատուկ գործողությունների շնորհիվ ձերբակալվել է 22 մարդ, որոնց մեղադրանք էր ներկայացվել երկրի պետական անվտանգության ու ինքնիշխանության դեմ լրտեսություն կատարելու և այլ ծանր հանցագործություններ գործելու մեջ:

No comments: