Tuesday, October 9, 2012

ԱՄՆ-ը կարող է Իրանի վրա հարձակվել առաջիկա շաբաթներին կամ օրերին. Foreign Policy

1in.am. 9*-10-2012- Ամերիկացի վերլուծաբան Դևիդ Ռուտկոֆը կանխատեսում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կսկսվի ամենամոտ ժամանակներս: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ին և Իսրայելին կես քայլ է մնում Իրանի վրա հարձակվելու համար: Ամերիկյան Foreign Policy պարբերականում տպագրված հոդվածում Ռուտկոֆը գրում է, որ Վաշինգտոնն արդեն առաջիկա շաբաթներին, եթե ոչ օրերին կարող է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Գործողությունը կտևի երկու օրից երկու շաբաթ և կիրականացվի օդից: Ռուտկոֆը համարվում է միջազգային քաղաքականության ոլորտում ամենաազդեցիկ քաղաքագետներից մեկը և հաճախակի է մեջբերվում ամերիկյան ԶԼՄ-ների կողմից: Նրա կարծիքով, Բարաք Օբաման ընտրությունների նախօրեին գտնվում է խոցելի վիճակում՝ հաշվի առնելով իր մրցակից հանրապետական Միթ Ռոմնիի կողմից մշտապես աճող քննադատությունը: Եթե ԱՄՆ նախագահի Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնի, ապա կկարողանա ի չիք դարձնել Ռոմնիի ջանքերը և ներգրավել մեծ թվով ընտրողների ձայներ, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում: Ավելի վաղ Վաշինգոնի գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի փորձագետները հաղորդում էին, որ Իրանին անհրաժեշտ է 2-4 ամիս՝ մեկ մարտական գլխիկի համար անհրաժեշտ ուրանի հարստացման, ու ևս որոշ ժամանակ՝ ատոմային ռումբ ստեղծելու համար:

No comments: