Tuesday, October 30, 2012

Իրանի ռազմանավերը Սուդանի ափերի մոտ մարտական հերթապանություն են սկսում

Tert.am. 30-10-2012- Իրանի ռազմածովային ուժերի նավերը մարտական հերթապահության են անցել Սուդանի ափերի մոտ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով իրանական Fars գործակալությանը: Ըստ գործակալության, ռազմանավերը կայանվել են Պորտ Սուդան քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին` Խարտումից դեպի հյուսիս – արևելք 500 կմ հեռավորության վրա: Մասնավորապես իրանական հարվածային խմբավորման կազմում են «Շահիդ Նաքդի» էսմինեցը և «Խարկ» ռազմանավը` 250 հոգանոց անձնակազմով, որը իր վրա կարող է կրել 3 ուղղաթիռ: Ինչպես արդեն հայտարարել են Իրանի ՌԾՈւ ներկայացուցիչները, այդ ծովային արշավը. «խաղաղության, բարեկամության ուղերձ է հարևան երկրներին, այն կոչված է ապահովել նավագնացության անվտանգությունը և պաշտպանել բեռնափոխադրումները ծովահեններից»: Իրանական ռազմանավերի այցը սկսվել է մեկ շաբաթ անց այն խոշոր միջադեպից, որը տեղի էր ունեցել Սուդանի մայրաքաղաքի ռազմական արդյունաբերության գործարանում: Նախորդ երկուշաբթի գիշերը «Յարմուկ» գործարանում, որտեղ զենքի արդյունաբերություն և զինապահեստներ են, ուժեղ հրդեհ էր բռնկվել, որն ուղեկցվում էր հզոր պայթյուններով: Կատարվածի համար Խարտումը մեղադրում էր Իսրայելին էր: Սուդանի իշխանությունները պնդում էին, որ իսրայելական օդուժի 4 կործանիչները, որոնք ենթադրաբար արևելքից էին մոտեցել թիրախին, օդային հարված էին հասցրել գործարանին: Միևնույն ժամանակ Իսրայելում այդ տեղեկատվությունը ոչ՜ հերքում, ոչ՜ էլ հաստատում են: Ի պատասխան այդ հայտարարության՝ Իսրայելի իշխանությունները Սուդանին մեղադրել են Ղազայի հատվածում «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» կազմակերպություններին և Լիբանանում «»Հեզբոլահ» կազմակերպությանը զենք մատակարարելու մեջ:

No comments: