Saturday, October 13, 2012

Էրդողանն ու Դավութօղլուն մեկնում են Բաքու` ՏՀԿ-ի գագաթաժողովին մասնակցելու

News.am. 13-10-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին կմեկնի Բաքու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 12-րդ գագաթաժողովին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հոկտեմբերի 15-ին գագաթաժողովի շրջանակում Նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Ադրբեջան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «ԱՊԱ»-ի տվյալներով, ՏՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստին առաջին անգամ հրավիրվել է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» արտգործնախարարը: Նաեւ նշվում է, որ կմասնակցեն Աֆղանստանի եւ Պակիստանի ղեկավարները: Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է` հիմնադրված 1985 թվականին Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների կողմից, 1977 թվականի մարտի 12-ին հիմնադիր երեք երկրների` Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի կողմից ստորագրված Իզմիրի պայմանագրի կանոնադրության հիմքով գործող Զարգացման տարածաշրջանային համագործակցության կազմակերպության իրավահաջորդն է:

No comments: